Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են մի շարք ահաբեկչական գործողություններ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է ահաբեկչական խմբավորման անդամների, վերջիններս պատրաստվում էին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայում. ԱԴԾ հայտարարություն փոխանցում է Ռիա Նովոստի-ն:

«ՌԴ ԱԴԾ-ի կողմից Մոսկովյան շրջանում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո կասեցվել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը․ խումբը մտադիր էր ահաբեկչություններ իրականացնել մայրաքաղաքի տրանսպորտային միջոցներում, խոշոր շուկաներում և առևտրի կենտրոններում՝ մահապարտ ահաբեկիչների և հզոր պայթուցիկ սարքերի օգնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱԴԾ-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում են Ռուսաստանում ԻՊ մի գաղտնի գործակալ, որը պայթուցիկ սարքերի պատրաստման մասնագետ է, և երկու մահապարտ ահաբեկիչ:

Մոսկվայի ծայրամասերում հայտնաբերվել և վնասազերծվել է պայթուցիկ նյութերի և ինքնաշեն պայութցիկների պատրաստման լաբարատորիա: «Նախնական հետախուզական և օպերատիվ գործողություների ընթացքում պարզ է դարձել, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունները կազմակերպվել էին Իսլամական պետության՝ Սիրիայում գտնվող ղեկավարների և գործակալների կողմից, որոնց թվում են միջազգային հետախուզման մեջ գտնվող Տ. Մ. Նազարովը և Ա.Մ. Շիրինջոնովը՝ ԻՊ-ի ականահատների դպրոցի առաջնորդը»,- հայտնել են ԱԴԾ-ում՝ հավելելով, որ խումբը կազմված է եղել Ռուսաստանի մեկ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների երեք քաղաքացիներից:

Նշենք, որ հուլիսի վերջին ԱԴԾ-ին հաջողվել էր կասեցնել կազմակերպվող խոշոր ահաբեկչական գործողություն Սանկտ Պետերբուրգում: Հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել էին Կենտրոնական Ասիայի յոթ քաղաքացու, որոնք հարձակումներ էին նախապատրաստել երկաթուղում և մարդաշատ վայրերում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.