«Թալիբան»-ի առաջնորդերից մեկն սպանվել է իր պահակախմբի կողմից

Աֆղանստանի արևելքում իր իսկ պահակախմբի կողմից սպանվել է «Թալիբան» ծայրահեղական շարժման հրամանատարներից մեկը․ այս մասին տեղեկացնում է Pajhwok գործակալությունը:

Տեղական ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը Նանգարհար նահանգի թաղամասերից մեկում: Նրա խոսքով՝ բացի հրամանատար Ֆազալ Սուբհանից, որը հատնի է նաև Կակա Ջի անունով, սպանվել են նաև նրա չորս ուղեկիցները:

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն:

Վերջին ամիսներին իրավիճակն Աֆղանստանում զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որը բավականին շատ տարածքներ ունի երկրի գյուղական վայրերում, սկսել է հարձակումներ գործել խոշոր քաղաքների վրա: Երկրի տարածքում ուժեղացել է նաև Իսլամական պետության ազդեցությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.