ՌԴ հատուկ ծառայությունները Ղրիմում ձերբակալել են ուկրաինացի դիվերսանտի

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) Ղրիմում ձերբակալել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի, որը մի շարք դիվերսիոն գործողություններ էր ծրագրել։ Այս մասին հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը։

Հայտնի է նաև ձերբակալվածի ինքնությունը՝ ոմն Գենադի Լիմեշկո, որը ծնունդով Խարկովի շրջանից է։ Նշվում է նաև, որ ձերբակալվածն ունի ավագ հետախույզի կոչում։

Ղրիմում Լիմեշկոն պետք է վնասեր էլեկտրահաղորդման մի շարք գծեր, հրդեհեր անտառներ և ավտոճանապարհներին ստեղծեր արհեստական սողանքներ։ Նա ձերբակալվել է էլեկտրալարերը վնասելու պահին։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք պատրաստելու մեխանիզմ, նռնակներ, ձեռքի սղոց, լուսանկարչական սարք և այլ պարագաներ։

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն՝ պարզելու՝ դիվերսանտի հետ կան արդյոք հանցակիցներ, թե ոչ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.