«Թալիբանը» շարժումը Թրամփին կոչ է արել հանել զորքերն Աֆղանստանից

«Թալիբան» ծայրահեղական շարժումը բաց նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան կոչ անելով «ամբողջությամբ դուրս բերել իր զորքերն» Աֆղանստանից. այս մասին տեղեկացնում է Khaama Press-ը:

Նամակում ընդգծվում էր, որ բռնությունը երկրում ուղղակիորեն կապված է օտար զորքերի ներկայության հետ, որոնց շարժումն անվանվել է «օկուպացիոն»: «Թալիբանը» նաև ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիային մեղադրել է Աֆղանստանը կործանելու մեջ, որի պատճառով երկիրը դարձել է ամենավտանգավոր վայրերից մեկը:

Ավելի վաղ USA Today թերթը, հղում կատարելով Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսին, գրել էր, որ Սպիտակ տունը քննարկում է Աֆղանստանում ԱՄՆ-ի գործունեության մեծ մասը վարձու զինվորականներին փոխանցելու ծրագիրը: Այն լրջորեն քննարկվել է՝ չնայած նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմաստերի և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի մտավախություններին:

Փրինսի ծրագրի համաձայն՝ 5,5 հազար վարձու զինվորականներ՝ հիմնականում նախկին հատուկջոկատայիններ կմարզեն աֆղանական զինվորներին ամբողջ երկրով մեկ: Նա նաև նախատեսում է օժանդակել 90 ինքնաթիռներից կազմված մասնավոր զինուժի:

Հիշեցնենք, ոչ 2001 թ. ԱՄՆ-ն սկսել է Աֆղանստանում հակաահաբեկչական ռազմական գործողություն իրականացնել։ Ավելի ուշ երկրում տեղակայվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF): ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան և ISAF-ը պայքարել են «Թալիբան» և «Ալ Քաիդա» խմբավորումների դեմ: 2014 թ. ՆԱՏՕ-ն հանել է իր ուժերն Աֆղանստանից, իսկ 2015 թ. սկզբից նրանց փոխարինելու է եկել «Վճռական աջակցություն» ոչ ռազմական առաքելությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.