Ստամբուլում իրավապահները ձերբակալել են Եվրոպայում ահաբեկչություններ նախապատրաստող ԻՊ անդամի

Թուրքիայի հատուկ ծառայությունները Ստամբուլում ձերբակալել են Իսլամական պետության մի ահաբեկչի, որը հետախուզման մեջ էր Ինտերպոլի կողմից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV Haber-ը։

Իրավապահները հակաահաբեկչական գործողության շրջանակներում պարզել են, որ ձերբակալված զինյալն զբաղվել է ինքնաշեն պայթուցիկների պատրաստմամբ։

Հաղորդվում է, որ ձերբակալվածը ոմն Մեհդի Ա․-ն է, որն ունի բելգիական ծագում։ Նա Ստամբուլ էր ժամանել Եվրոպայում մի շարք ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։

Մեհդի Ա․-ն արդեն երեք տարի է, ինչ հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից։ Ձերբակալվածը կասկածվում է եվրոպական քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման հետ կապ ունենալու մեջ։

Նշվում է, որ հետաքննությունից հետո իրավապահներն ահաբեկչին Թուրքիայից կտեղափոխեն Բելգիա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.