Բրեքզիթից հետո Մեծ Բրիտանիան ձգտելու է Իռլանդիայի հետ սահմանների հստակեցմանը․ Telegraph

Մեծ Բրիտանիան չի պատրաստվում Եվրամիությունից դուրս գալուց հետո վերադառնալ Իռլանդիայի Հանրապետության հետ «անորոշ սահմաններին». այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության կառավարության ծրագրերին:

Բրիտանական իշխանությունները պնդում են, որ ձգտում են խուսափել Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիությունից դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի և կառույցում մնացող Իռլանդիայի Հանրապետության սահմանին «ցանկացած ֆիզիակական սահմանային ենթակառուցվածքներից»:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, կառավարության ծրագրերի մեջ է մտնում այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև առևտրի 80%-ն ապահովող մանր առևտականներն ընդհանրապես ստուգումների չենթարկվեն սահմանին: Իսկ խոշոր առևտրականները նոր համաձայնագրեր կստորագրեն առևտրային գործընկերների վստահելիության վերաբերյալ: Դա կնշանակի, որ գրանցված ընկերությունների տրանսպորտային միջոցները կարող են սահմանը հատել էլեկտրոնային գրանցման ռեժիմով:

Բրեքզիթից հետո մեծ Բրիտանիան նաև պատրաստվում է հետևել 1998 թ. կնքված «Ավագ ուրբաթ» համաձայնագրի կետերին, որը նախատեսում է Լոնդոնի կողմից Հս. Իռլանդիայի անմիջական կառավարումից հրաժարում և իշխանության փոխանցում ինքնակառավարման մարմիններին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.