ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը Իսպանիայում տեղի ունեցած հարձակումներից հետո

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Օգոստոսի 17-ին հրապարակած հայտարարության մեջ խորհուրդն այդ հարձակումն անվանել է «բարբարոսական և ճղճիմ»՝ կոչ անելով ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը. գրում է ՏԱՍՍ-ը:

Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ ահաբեկչությունը «միջազգագային խաղաղությանը և անվտանգությանն սպառանցող ամենալուրջ վտանգներից է»․ այն հանցագործություն է համարվում՝ անկախ հետապնդած նպատակներից: «Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիային՝ ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, խորհրդի անդամները հորդորել են գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակման կազմակերպիչներին և հովանավորներին՝ նշելով, որ միջազգային իրավունքի համաձայն՝ բոլոր երկրները պարտավորվում են համագործակցել իսպանական իշխանությունների հետ՝ ահաբեկչական գործողության հետաքննման հարցում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ի երեկոյան Բարսելոնայի Ռամբլա զբոսաշրջային փողոցում միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով 13 մարդ զոհվել էր, 100-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության գործով երկու մարդ է ձերբակալվել: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Իսլամական պետությունը:

Մի քանի ժամ անց Կատալոնիայի ոստիկանությունը Կամբրիլսում ոչնչացրել է հինգ ահաբեկչի: Նրանք փորձել են նմանատիպ ահաբեկչություն իրականացնել նաև այդ քաղաքում՝ վրաերթի ենթարկելով հետիոտնային ացնման մոտ կանգնած մարդկանց։ Ծանր վիրավորվել էր երկու մարդ, ևս երեքը ստացել էին թեթև մարմնական վնասվածքներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.