Զախարովան ԱՄՆ-ին հիշեցրել է 1996 թ. նախագահական ընտրություններին ՌԴ ուղարկված 500 մլն դոլարի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ-ին հիշեցրել է 1996 թ. նախագահական ընտրությունների նախօրեին Ռուսաստան ուղարկված 500 միլիոն դոլարի մասին. գրում է ՏԱՍՍ-ը:

Չախարովայի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետ Մայքլ Պոմպեոյի այն խոսքերին, թե տասնամյակներ շարունակ Ռուսաստանը փորձել է խարխլել ժողովրդավարությունն ԱՄՆ-ում:

«Տարօրինակ է՝ Վաշինգտոնում մոռանում են, որ 1996 թ. Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախօրեին Դաշնային պահուստային բանկը՝ «հին հարյուրդոլարանոց թղթադրամների աժիոտաժից խոսափելու» հորինված պատվիրակով Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատուն է տեղափոխել 500 միլիոն դոլար կանխիկ գումար: Մի քանի գիշեր ԿՀՎ-ի դիվանագիական անձնակազմը՝ Մայքլ Սուլիկի գլխավորությամբ, բառացիորեն քնում էր գումարի պարկերի վրա՝ հսկելով դրանք, մինչև որ գումարն արտասահմանյան ավտոմեքենաներով հասցվեց որոշ անհատների»,- պատմել է պաշտոնական ներկայացուցիչը:

«Կարծում եմ՝ մենք մի օր կիմանանք նաև, թե այդ գումարով ինչ էր հովանավորվել: Կպարզենք կոնկրետ անուններ, ամսաթվեր և հանդիպումներ»,- հավելել է Զախարովան:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ օգտագործում է ֆինանսական միջոցները՝ տարբեր երկրների քաղաքական գործընթացներին միջամտելու համար:

«Ռուսաստանն այդ հատկացումների ցուցակում հավանաբար առաջին տեղում է: Տարբեր պետական և հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են «Խաղաղության կորպուսը», Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը, Ազգային ժողովրդավարական ինստիտուտը, Միջազգային հանրապետական ինստիտուտը և այլ կառույցներ տասնամյակներ շարունակ փորձում են ներթափանցել ռուսական ներքին քաղաքականություն՝ լրատվամիջոցների օգնությամբ ազդեցություն գործելով հասարակական կարծիքի վրա»,- ասել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Որոշ տվյալների համաձայն՝ միայն 90-ական թվականներին Միացյալ Նահանգները մոտ 5 միլիարդ դոլար է ծախսել»,- հավելել է Զախարարովան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.