Ռուսական ինքնաթիռները վերջին շաբաթվա ընթացքում ութ անգամ օդ են բարձրացել՝ կասեցնելու օտարերկրյա ինքնաթիռների թռիչքները

Նախորդ շաբաթվա ընթացքում ռուս օդաչուներն ութ անգամ խափանել են Ռուսաստանի սահմանների մոտ օտարերկրյա ինքնաթիռների թռիչքներ։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարութունից։

Նախարարության հրապարակած ինֆոգրաֆիկայից պարզ է դառնում, որ ռուսական սահմանների մոտ օդային հետախուզություն է անցկացրել օտարերկրյա 16 ինքնաթիռ։

«Ռուսաստանի Դաշնության օդային սահմանների խախտումներ թույլ չեն տրվել», - հայտարարել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում։

Նշվում է նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռուս զինվորականները մեկ ստուգում են անցկացրել օտար պետության՝ Շվեդիայի տարածքում՝ համաձայն բաց երկնքի մասին համաձայնագրի։ Նույն համաձայնագրի շրջանակում ՌԴ տարածքում ստուգումներ են անցկացրել Շվեդիայի, Գերմանիայի և Ուկրաինայի զինվորականները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.