Բելգիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Բելգիայում անհայտ անձը վրաերթի է ենթարկել երեկույթի մասնակիցներին, որի արդյունքում չորս մարդ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է. այս մասին տեղեկացնում է Belga գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի գիշերը՝ տեղի ժամանակով 04:30-ին, բելգիական Լյուքսեմբուրգ նահանգի Ասենաու քաղաքում:

Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ մարդկանց կանխամտածված վրաերթի ենթարկած ավտոմեքենայում ևս երկու մարդ է եղել:

Ականատեսների արագ արձագանքման և ոստիկանություն ահազանգման շնորհիվ՝ իրավապահ մարմինները կարողացել են մեկ ժամ անց ձերբակալել կասկածյալներին:

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, դատախազությունը կատարված որպես ահաբեկչական գործողություն է որակել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.