Մարսելում ավտոմեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառների մեջ

Ֆրանսիայի Մարսել քաղաքում ավտոմեքենան բախվել է ավտոբուսի երկու կանգառների։ Տեղի ունեցածի հեևանքով զոհվել է մեկ մարդ։ Այս մասին տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը։

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ևս մեկ մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ ձերբակալվել է մեկ անձ։

Իրավապահները բնակչությանը կոչ են անում խուսափել այցելել այն թաղամաս, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։  

Նշվում է նաև, որ ձերբակալվածն ավելի վաղ հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում, սակայն հետախուզությունն աչքաթող էր արել հանցագործին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.