Թիլերսոնը Մոսկվային մեղադրել է թալիբներին զենք մատակարարելու մեջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվային մեղադրել է Ռուսաստանում արգելված աֆղանական «Թալիբան» շարժմանը զենք մատակարարելու մեջ. պաշտոնյայի հայտարարությունը փոխանցում է «Իզվեստիա»-ն:

«Ռուսաստանն իսկապես զենք է տրամադրում թալիբներին, իսկ դա հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և միջազգային իրավունքի նորմերին»,- հայտարարել է նա:

Պետքարտուղարը նշել է նաև, որ ամերիկյան իշխանությունները դատապարտում են դա: Նրա խոսքով՝ այդ երկրին մատակարարվող բոլոր զենքերը պետք է անցնեն աֆղանական կառավարությունով:

Ավելի վաղ Պետքարտուղարությունում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժմանը միջև խաղաղ բանակցային գործընթացին: Դա հաջորդել է Ֆորտ Մայեր նավահանգստում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Աֆղանստանի և Հարավային Ասիայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին:

Մինչ այդ մի շարք լրատվամիջոցներում հայտնվել են թալիբների կողմից ամերիկյան առաջնորդին ուղղված նամակից հատվածներ, որը հրապարակվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարական քայլերի մասին տեղեկություններից հետո:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.