ԱՄՆ փոխնախագահի թիկնապահները պաշտոնական այցի ժամանակ տրվել են անձնական հաճույքներին

Մի քանի ամերիկացի զինծառայողներ հեռացվել են Սպիտակ տան անվտանգության ծառայությունից վերջերս փոխնախագահ Մայք Փենսի՝ Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ընթացքում կատարած զանցանքի համար։ Կոլումբիայում զինվորականները գաղտնի կերպով աղջիկներ էին բերել հյուրանոց, որտեղ պետք է հանգրվաներ Փենսը։ Այս մասն հայտնում է NBC News-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զանցանքը նկատել են փոխնախագահ Փենսի աշխատակազմի անդամները՝ դիտելով հյուրանոցի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները։ Թիկնապահ-զինծառայողները պետք է գրանցեին իրենց բոլոր հյուրերին, սակայն այս դեպքում նրանք խախտել էին սահմանված կարգը։ Մեղավորներին անմիջապես ուղարկել են ԱՄՆ և հեռացրել աշխատանքից։

«Մենք տեղյակ ենք միջադեպի մասին․ այդ հարցով հետաքննություն է սկսվել», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ փոխնախագահը կատարել էր առաջին լատինաամերիկյան շրջագայությունը, որի ընթացքում այցելել է Արգենտինա, Չիլի, Կոլումբիա և Պանամա։ Չի նշում՝ միջադեպի ժամանակ Փենսը եղել է հյուրանոցում, թե՝ ոչ։

Հեռուստաալիքն այս առիթով հիշեցնում է, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, որն ապահովում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, վերջին տարիներին հայտնվել է խոշոր սկանդալների կիզակետում՝ կապված մարմավաճառների ծառայություններից օգտվելու և հարբեցողության հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.