Վաշինգտոնն անհանգստացած է Դոհայի և Թեհրանի միջև հարաբերությունների բարելավմամբ․ Պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեդեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Կատարի՝ Իրանի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամությամբ։

«Դա մեզ շատ է անհանգստացնում», - ասել է Նաուերթը՝ պատասխանeլով լրագրողներից մեկի՝ ԱՄՆ-ի դրքորոշման վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Կատարը հայտարարել էր, որ Թեհրան է ուղարկում է 2016 թ. Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո այնտեղից հետ կանչված դեսպանին:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի ավազանում ճգնաժամն սկսվել է հունիսի 5-ին, երբ Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, Կատարին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և Իրանի հետ մտերիմ լինելու մեջ, խզեցին դիվանագիտական հարաբերությունները նրա հետ:

Ավելի ուշ բոյկոտող երկրները Կատարին ներկայացրին 13 պահանջներից բաղկացած ցուցակ, որը սակայն չընդունվեց Դոհայի կողմից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.