Գերմանիան չի պատրաստվում վերանայել Լեհաստանին փոխհատուցում տալու հարցը

Գերմանիայի կառավարությունը փակված է համարում Լեհաստանին փոխհատուցում տալու հարցը. այս մասին տեղեկացրել է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով նախարարների պալատի մամլո ծառայության ներկայացուցչի հայտարարությանը:

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Բեռլինի տեսակետը ձևավորվել է օգոստոսի 2-ին և անփոփոխ է մնում: Այն ժամանակ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը ասել էր, որ Բեռլինն անշուշտ պատասխանատվություն է կրում Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար՝ բարոյական, քաղաքական և ֆինանսական առումներով, սակայն «Վարշավային գերմանական փոխհատուցումների հարցը վերջնականապես լուծվել է անցյալում՝ քաղաքական և իրավական մակարդակով»: Մամլո ծառայությունում ընդգծել են, որ դա գերմանական կառավարության սկզբունքային դիրքորոշումն է:

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել էր, որ Վարշավան իրավունք ունի Բեռլինից հատուցում պահանջելու: «Լեհաստանը խոսում է արդարության մասին: Մենք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերն ենք, այն զոհերը, որոնք երբեք փոխահատուցում չեն ստացել»,- հայտարարել է Շիդլոն:

Օգոստոսի 2-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հիշեցրել էր, որ Վարշավան երբեք փաստացի չի հրաժարվել Բեռլինին պահանջներ ներկայացնելուց, որը 1939 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է իր երկրի նկատմամբ ռազմական ագրեսիան, ապա 5 տարվա ընթացքում գրավել լեհական տարածքները:

«Ճիշտ չէ, որ լեհական կառավարությունը հրաժարվել է իրեն նշանակված գերմանական ռազմական փոխհատուցումից: Լեհաստանի Ժողորդական Հանրապետություն կոչվող այդ սովետական գաղութը հրաժարվել է ոչ պակաս խամաճիկային պետության՝ այսպես կոչված Գերմանական Դեմոկրատական Հանրապետության տրամադրած փոխհատուցման մի մասից»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ մերժումը երբեք իրավական ձևակերպում չի ստացել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.