Նորվեգիայում տուգանել են բևեռային արջին վախեցրած գիդին

Նորվեգիայի իշխանությունները 1500 դոլարով տուգանել են բևեռային արջին վախեցրած գիդին։ Այս մասին գրում է Norway Today-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սվալբարդում գիդն ուղեկցելիս է եղել զբոսաշրջիկներին, երբ վերջիններս նկատել են բևեռային արջին։ Կենդանին գտնվել է մոտ 900 մետր հեռավորության վրա, և գիդը որոշել է ավելի մոտենալ նրան։ Կենդանին վախեցել է և հեռացել։ Գիդը, հասկանալով, որ վախեցրել է կենդանուն, դադարեցրել է հետապնդելը։

Տեղի իշխանությունների տվյալենրով՝ մարդկանց արգելվում է մոտենալ բևեռային արջերին այն դեպքում, եթե դա կարող է վախեցնել կենդանուն կամ խանգարել նրա բնականոն կյանքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.