Թրամփը տրանսգենդերներին արգելում է բանակում ծառայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես վերականգնել է տրանսգենդերների՝ բանակում ծառայելու արգելքի մասին որոշումը, որը չեղարկվել էր Օբամայի կողմից։ Այս մասին ասվում է Սպիտան տան ստորագրած հուշագրում։

Փաստաթղթում Թրամփը կարգադրում է պաշտպանության և ներքին անվտանգության նախարարներին վերականգնել զինվորական ծառայությունում տրանսգենդերների նկատմամբ քաղաքականությունը, որը գործել է մինչև 2016 թ․ հունիս։

ԱՄՆ նախագահը թվարկել է Օբամայի կայացրած որոշման բացասական կողմերը։ Ըստ Թրամփի՝ տրանսգենդերներին բանակում ծառայել թույլ տալը կարող է թուլացնել զինված ուժերի մարտունակությունը, իջեցնել ծառայության արդյունավետությունը։ Արգելելով տրանսգենդերներին բանակում ծառայել՝ Թրամփը ցանկանում է գումարներ խնայել և դրա շնորհիվ ավելացնել պաշտպանական ծախսերը։

Թրամփը ներքին անվտանգության և պաշտպանության նախարարություններին հանձնարարել է ինքնուրույն որոշել, թե ինչպես վարվել բանակում արդեն ծառայող տրանսգենդերների հետ։

Վերոնշյալ որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թ․ մարտի 23-ից։

Իր ցանկության մասին Թրամփը հայտարարել էր դեռ հուլիսին։ Այս որոշումը նա պատճառաբանում է նաև նրանով, որ բանակում ծառայող տրանսգենդերների բժշկական օգնության վրա մեծ գումարներ է ծախսվում։

Ավելի վաղ Թրամփի այս որոշումը քննադատել էր Պենտագոնի նախկին ղեկավար Էշթոն Քարթերը՝ նշելով, որ նման մոտեցումն անընդունելի է։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Թրամփը չեղարկել էր տրանսգենդերների մասին Օբամայի օրոք ընդունված ևս մեկ որոշում․ այն է՝ դպրոցներում վերջիններիս թույլ տալ մտնել իրենց սեռական կողմնորոշմանը համապատասխան զուգարաններ։ Այս որոշումը ստիպողաբար չի եղել, սակայն զուշացվել է, որ ընդունված կարգին չհետևելու դեպքում դպրոցը կարող է զրկվել ֆինանսավորումից։

Համաձայն տարբեր հաշվարկների՝ ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայում է 1300-ից մինչև 6000 տրանսգենդեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.