Իսրայելը սպառնում է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը

Իսրայելի ղեկավարությունը պատրաստվում է բացատրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ այլևս չեն պատրաստվում հանդուրժել կեղծավոր վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Ցիպի Հոտովելին։

«Մենք հասնում ենք ՄԱԿ-ում Իսրայեի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխության։ Եկել է ժամանակը, որ այդ հարցը դնենք բանակցությունների սեղանին և մեկընդմիշտ լուծենք այն», - դիվանագետնի խոքերը մեջբերել է Times of Israel թերթը։

Նրա խոսքով՝ իրենք կքննարկեն կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու հարցը, եթե ՄԱԿ-ում չփոխեն դիրքորոշում Իսրայելի նկատմամբ։ Հոտովելին ընդգծել է, որ այս հարցում իրենք արդեն ստացել են Վաշինգտոնի աջակցությունը։

Կին փոխնախարարի հայտարարությունը հնչել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Իսրայել և Պաղեստին կատարած այցից ոչ շատ վաղ։ Հոտովելիի խոսքով՝ կողմերն առաջին հերթին կքննարկեն ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության պայմանները Լիբանանում․ վերջինիս իշխանություններն, ըստ Թել Ավիվի, ակտիվորեն համագործակցում են Իսրայելի հետ թշնամական հարաբերություններ ունեցող «Հեզբոլլահ» շարժման հետ։

ՄԱԿ-ի և Իսրայելի միջև պարբերաբար հակասություններ են ի հայտ գալիս։ Մայիսին Թել Ավիվի զայրույթն էր հարուցել UNESCO բանաձևերից մեկը, որտեղ Իսրայելը ներկայացված էր որպես Երուսաղեմը բռնազավթած պետություն, իսկ քաղաքում իրականացվող հնագիտական աշխատանքները՝ որպես միջազգային իրավունքի խախտում։

Հիշեցնենք, որ հրեական պետությունը Երուսաղեմը համարում է իր «միակ և անբաժանելի մայրաքաղաքը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.