Մոսկվան ձեռնպահ չի մնա Վաշինգտոնի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելուց․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան ցանկանում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների ուղևորությունները դեպի ՌԴ իրակացվեն նվազագույն դժվարություններով, սակայն պատրաստ է հայելային պատասխան տալ, եթե Վաշինգտոնը խոչընդոտի ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատանքին. ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիբկովի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները Ռուսաստան այցելեն առանց դժվարությունների: Այս դեպքում ԱՄՆ-ի քաղաքականությունը մեզ համար պատճառ չի հայելային միջոցառումներ ձեռնարկելու համար, դա անարդյունավետ կլիներ»,- հավելել է բարձրաստիճան դիվանագետը:

«Մենք նախևառաջ առաջնորդվում ենք այն գիտակցությամբ, թե ինչն է մեզ ձեռնտու և պետքական, երկրորդ՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները չխարխլելու ձգտումով: Այդ պատճառով մուտքի արտոնագրի ոլորտում, չնայած ամերիկյան հեռուն գնացող որոշումներին, մեր կողմից հայելային միջոցառումներ չեն ձեռնարկվի. դա հաստատ»,- հավաստիացրել է նա:

Այդուհանդերձ Ռիբկովն զգուշացրել է, որ «եթե ամերիկացիները խոչընդոտեն ԱՄՆ-ում ռուսական դեսպանատան և հյուպատոսությունների աշխատանքին, այդ դեպքում կբարձրանա պատասխան՝ հայելային քայլերի ձեռնարկման հարցը»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.