Կիմ Չեն Ընը վերջին հրթիռային փորձարկումն անվանել է Գուամին հասցվելիք հարվածի նախապատրաստություն

Օգոստոսի 29-ին Հյուսիսային Կորեան միջին հեռահարության «Հվասոն-12» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել: Ինչպես նշվում է KCNA գործակալության տարածած հայտարարության մեջ, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն այս արձակումն անվանել է խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաներին հասցվելիք հարվածի նախապատրաստական փուլերից մեկը:

«Կիմ Չեն Ընը շատ գոհ է եղել հաջող փորձարկումից: Նա նշել է, որ այս հրթիռային փորձարկումները Կորեական ազգային բանակի ռազմական գործողության առաջին քայլերն են Խաղաղ օվիկանոսում՝ ուղղված Գուամի ռազմաբազայի զսպմանը»,- ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ՝ Հս. Կորեայի առաջնորդը հրամայել է շարունակել նմանատիպ հրթիռային արձակումների իրականացումը Խաղաղ օվկիանոսի ենթադրյալ թիրախների ուղղությամբ:

Գործակալության փոխանցմամբ՝ բալիստիկ հրթիռի փորձարկումը պատասխան հարված է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ Ulchi-Freedom Guardian զորավարժություններին:

Օգոստոսի սկզբին գործակալությունը տեղեկություն էր տարածել Գուամ կղզու ջրային տարածքին հարված հասցնելու վերաբերյալ հյուսիսկորեական ռազմական ծրագրի մշակման մասին: Դրանում նշվում էր, որ «Հվասոն-12» տեսակի չորս հրթիռներ պետք է թռչեն մոտ 3,4 հազար կմ՝ անցնելով ճապոնական Սիմանե, Հիրոսիմա և Կոտի նահանգների վրայով, և ընկնեն Գուամից 30-40 կմ հեռավորության վրա:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.