Ամերիկացի զինծառայողները փոխհրաձգության մեջ են մտել Սիրիայի թուրքամետ ընդդիմադիր ջոկատների հետ

Սիրիայում գտնվող ամերիկացի զինծառայողները հարձակման են ենթարկվել և փոխհրաձգության մեջ մտել Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության հետ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ կղում կատարելով ԱՄՆ-ի ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլոնի հայտարարությանը։

«Մեր զինծառայողները պատասխան կրակ են բացել իրենց վրա հարձակված ընդդիմադիրների ուղղությամբ, այնուհետև տեղափոխվել ավելի ապահով շրջան», - ասել է ամերիկացի գնդապետը։

Ինչպես նշում է CNN-ը, ամերիկացի զինծառայողների և Սիրիայի պրոթուրքական ընդդիմադիր ջոկատների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին։ Բախումների արդյունքում զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի՝ Թուրքիա այցելության ժամանակ, որտեղ վերջինս բանակցություններ է ունեցել թուրք գործընկերոջ՝ Նուրեթին Ջանիկլիի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.