Կանխվել է Մոսկվայում սեպտեմբերի 1-ին նախատեսված խոշոր ահաբեկչություններ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Կենտրոնական Ասիայի երկու ներգաղթյալների, որոնք սեպտեմբերի մեկի համար ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում։ Այս մասին հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը։

«Ձերբակալվածներից մեկը Գիտելիքի օրվա նախօրեին համացանցում տեսանյութ էր տեղադրել, որտեղ հավատարմության երդում է տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը», - ասվում է ԱԴԾ տարածած հաղորդագրության մեջ։

Նրա հեռախոսում հայտնաբերվել է ԻՊ-ի հավաքագրողների կոնտակներ և ահաբեկչության նախապատրաստության մեխանիզմ։ Նա ծրագրում էր հարձակվել մարդկանց վրա՝ օգտագործելով սառը զենք։

Հաղորդվում է, որ երկրորդ ձերբակալվածը, ըստ ծրագրի, պետք է պայթեցներ իրեն մարդաշատ վայրում։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ նյութ և դրա պատրաստման մեխանիզմը։ Ձերբակալվածը խոստովանել է, որ պատրաստվում էր դառնալ մահապարտ ահաբեկիչ։

Օգոստոսի կեսերին ՌԴ հատուկ ծառաությունները ձերբակալել էին ևս մեկ խմբի, որի անդամները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայի մարդաշատ վայրերում (առևտրի սրահներ, տրանսպորտ և այլն)։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.