Կուբայում տուժել է ամերիկյան դեսպանատան 19 աշխատակից․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ Կուբայում ներքին ազդեցությունների հետևանքով տուժել են ամերիկյան դեսպանատան 19 աշխատակիցներ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նաուերթը։

«Ներկա պահին կարող ենք հաստատել, որ տուժել է ամերիկացի 19 պետաշխատող։ Հետաքննությունը շարունակվում է, մենք հաշվի ենք առնում մեր ունեցած տվյալները և ստացվող տեղեկությունները», - նշել է Նաուերթը։

Ավելի վաղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնում էր 16 տուժածի մասին։ Նա հաստատել էր, որ նախորդ ամիս տեղի ունեցած պատահարն այժմ անցկացվող հետաքննության մի մասն է։

Նաուերթը չի բացառել, որ կարող են տեղի ունենալ նոր միջադեպեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.