Կատալոնիայի ղեկավարը հիասթափված է Եվրամիությունից

Կատալոնիայի ղեկավար Կարլոս Պուչդեմոնը հայտարարել է, որ շատ հիասթափված է Եվրամիությունից, որը պաշտպանել է Իսպանիայի կառավարությանը անկախության հանրաքվեի հարցում։ Այս մասին Կատալոնիայի առաջնորդը հայտարարել է ARA թերթին տված հարցազրույցում։

«Եվրամիությունը, որն այնքան խիզախություն ունի, որ կարող է արտահայտել բարոյական խոսքեր աշխարհի ցանկացած կետում, այս հարցում պասիվություն է ցուցաբերում։ Այս իմաստով մենք շատ հիասթափված ենք։ Կարծում ենք՝ ԵՄ-ը խուսափում է պատասխանատվությունից», - հայտարարել է Պուչդեմոնը։

Նրա խոսքով՝ այս պահին մեծամասնությունը կողմ է անկախության հանաքվեի անցկացմանը։ Պուչդեմոնն, այնուամենայնիվ, վստահ է, որ իրենք կհասնեն ցանկալի արդյունքի։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 29-ին Տալլինում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունքերը հայտարարել է, որ  Եվրամիության առաջնորդները չեն քննարկել Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման հարցը։ Ընդ որում՝ Յունկերի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պաշտպանում է Իսպանիայի Սահմանադրական դատարանի և իսպանական խորհրդարանի որոշումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.