ՌԴ հատուկ ծառայությունները վնասազերծել են Մոսկվայում ահաբեկչություններ նախապատրաստող խմբի

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) բացահայտել է Իսլամական պետության հետ կապ ունեցող մի խմբավորման, որը Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում նախապատրաստում էր ահաբեկչական խոշոր գործողություններ իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը։

Խմբավորումը, որի կազմում եղել են նաև ծագմամբ հյուսիսկովկասցի զինյալներ, ղեկավարվել է օտարերկրյա էմիսարների կողմից։ Նրանք ցանկանում են բռնի կերպով միավորել աշխարհի բոլոր մուսուլմաններին, որպեսզի ստեղծվի «Համաշխարհային իսլամական խալիֆայություն»։

Հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են խմբավորման բոլոր անդամներին։ Խուզարկությամբ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, նռնակներ, ատրճանակներ, կապի միջոցներ և պայթուցիկ նյութերի պատրաստման ուղեցույցներ։

Զինյալները պատմել են, որ պատրաստվում էին մեխերով լցոնված ռումբեր պայթեցնել Մոսկվայի մարդաշատ վայրերում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.