Եվրոպական կառույցները կարող են որպես միջնորդ հանդես գալ Իսպանիայի և Կատալոնիայի իշխանությունների միջև

Եվրոպական կառույցները կարող են որպես միջնորդ հանդես գալ Իսպանիայի և Կատալոնիայի իշխանությունների միջև կոնֆլիկտը հարթելու համար, և բացառված չէ, որ նրանք կարող են որպես լուծում առաջարկել նոր պաշտոնական հանրաքվե անցկացնել։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի եվրոպական անվտանգության բաժնի ղեկավար Դմիտրի Դանիլովը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Անցկացված հանրաքվեի արդյունքում ընտրողների ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնը հայտարարել է, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև առկա տարաձայնությունը հաթելու համար անհրաժեշտ է երրորդ ուժի միջնորդություն։

Դանիլովի խոսքով՝ եթե Իսպանիայի և Կատալոնիայի իշխանությունները լրջորեն չզբաղվեն խնդրի լուծման ուղիներ փնտրելով, ապա իրավիճակն ավելի բարդանա և կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես Իսպանիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար։

«Կարծում եմ՝ Մադրիդը կոշտ ճանապարհով գնալու հնարավորություն այլևս չունի։ Ուժ կիրառելու լիմիտն սպառվել է, ուստի պետք է որևէ կերպ բանակցել», - նշել է մասնագետը՝ հավելով, որ որպես միջնորդ, ամենայն հավանականությամբ, հանդես կգան եվրոպական կառույցները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.