Կատալոնիայի ղեկավարն առաջիկա օրերին կհայտարարի անկախության մասին

Առաջիկա օրերի ընթացքում Կատալոնիան կհայտարարի Իսպանիայից անկախանալու մասին․ BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կարլոս Պուչդեմոնը։

Նրա խոսքով՝ կառավարությունը կսկսի գործել արդեն «այս շաբաթվա վերջից կամ հաջորդ շաբաթվա սկզբից»։

Հարցին՝ թե ինչպես կվարվի Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը, եթե անկախացման գործընթացին միջամտի Մադրիդը, Պուչդեմոնը պատասխանել է․ «Դա կլինի մեծագույն սխալ, որը կփոխի ամեն ինչ»։ Նրա խոսքով՝ ներկա պահին Մադրիդը և Կատալոնիայի իշխանությունները կապի մեջ չեն միմյանց հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնը հայտարարել է, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև առկա տարաձայնությունը հաթելու համար անհրաժեշտ է երրորդ ուժի միջնորդություն։

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը նույնպես անդրադարձել է անցկացված հանրաքվեին՝ այն համարելով անընդունելի և Կատալոնիայի իշխանությունների կողմից Իսպանիայի միասնությունը խարխլելու փորձ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.