Չորս երկրներ իրականացնում են աշխարհում գրանցվող մահապատիժների 87%-ը

Չորս երկրներ՝ Իրաքը, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան իրականացնում են աշխարհում տեղի ունեցող մահապատիժների գերակշիռ մասը։ Այս մասին մահապատժի դեմ միջազգային օրվա առիթով ունեցած ելույթում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կոչ անելով այդ երկրներին հրաժարվել «պատժի այդ բարբարոսական մեթոդից»։

«Այսօր ընդամենը չորս երկիր իրականացնում է աշխարհում գրանցվող մահապատիժների 87%-ը», - հայտարարել է Գուտերեշը՝ նշելով այդ երկրները՝ Իրաք, Իրան, Չինաստան և Սաուդյան Արաբիա։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2016 թվականին գրանցված մահապատիժների թիվը 37%-ով զիջում է 2015-ին գրանցված ցուցանիշին։

Գուտերեշն, այնուամենայնիվ, նշում է, որ շատ դեպքերում պետությունների իշխանությունները թաքցնում են մահապատժի մասին տեղեկությունները, իսկ դա նշանակում է, որ նշված ցուցանիշները չեն արտացոլում իրական վիճակը։

«Ես ցանկանում եմ կոչ անել բոլոր այն պետություններին, որտեղ դեռ կիրառվում է մահապատիժը․ խնդրում եմ՝ դադարեցրեք դա։ Մահապատիժը տեղ չունի XXI դարում», - եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.