Բրիտանական խորհրդարանի վրա կատարված կիբերհարձակման հետևում կանգնած է Իրանը․ Telegraph

Իրանը պատասխանատու է Մեծ Բրիտանիայի ազգային ժողովի վրա հունիսի 24-ին տեղի ունեցած հաքերային հարձակման մեջ։ Այս մասին գրում է Daily Telegraph-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրներին։

Հունիսին Times թերթը տեղեկություն էր տարածել, որ ռուսալեզու ինչ-որ կայքում հայտնվել են բրիտանացի նախարարների և պատգամավորների էլեկտրոնային հասցների գաղտնաբառերը։ Daily Telegraph-ը, սակայն, պնդում է, որ պաշտոնյաների էլեկտոնային հասցեների վրա կատարված  հաքերային հարձակման հետևում կանգնած է Իրանը։

Թերթը չի ներկայացնում տարածած լուրերի իսկությունը հաստատող որևէ ապացույց։ Մեջբերվում է միայն ինչ-որ փորձագետների եզրակացություններ, թե իբր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (Իրանի Զինված ուժերի ստորաբաժանում, - խմբ․) կիբերհարձակում է գործել, քանի որ ցանկանում է զարգացնել Իրանի միջուկային զինանոցը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։ 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.