Սիրիայում մոտ 30 ահաբեկիչներ հանձնվել են կառավարական ուժերին

Հալեպ քաղաքի հյուսիսարևելյան շրջաններում անօրինական զինված խմբավորումների շուրջ 30 անդամներ հանձնվել են կառավարական ուժերին։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Հանձնված զինյալներից մեկի խոսքով՝ իրենք իրականում չեն ցանկացել կռվել, սակայն «Ջեբաթ ալ-Նուսրա» խմբավորման ղեկավաները նրանց ստիպել են զենք վերցնել և թույլ չեն տվել հեռանալ։

«Մենք մի քանի տարի ապրել ենք նրանց հետ, աշխատել ենք նրանց համար։ Այժմ ահաբեկիչների ուժերն սպառվում են, և նրանք ստիպված մեր ձեռքը զենք են տվել, որպեսզի մենք էլ կռվենք։ Այլևս սպասել հնարավոր չէր․ գիշերը եկավ և մենք փախանք», - ասել է խմբավորման հանձնված անդամը։

Սիրիական իշխանությունների խնդրանքով հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն ապահովել է հանձնված զինյալների ապահով տեղափոխումը Հալեպ, որտեղ նրանք պետք է լրացնեն դիմումներ կարգավիճակի կարգավորման համար։  

Համաձայն նախագահ Բաշար Ասադի հրամանի՝ կարգավիճակի կարգավորման գործընթացին կարող են մասնակցել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնված տարածքներում բնակվող բոլոր մարդիկ՝ ներառյալ նրանք, ովքեր կռվել են զինյալների կողմից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.