Սպիտակ տանը նշել են Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները

Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրենք փորձելու են Ռուսաստանի հետ համագործակցել որոշակի ուղղություններով, որոնք հատկապես կարևոր են ԱՄՆ-ի ազգային անվտանգության տեսանկյունից։ Որպես օրինակ Սանդերսը նշել է սիրիական և կորեական ճգնաժամերը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրներին։

Մամուլի քարտուղարն այսպիսով փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է Դոնալդ Թրամփը տեսնում Ռուսաստանը։

Անդրադառնալով 2016 թ․ ամերիկյան նախագահական ընտրություններին՝ Սանդերսը կրկնել է ԱՄՆ-ում տարածված տեսակետը, թե իբր Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ այդպիսով ազդելով դրանց արդյունքների վրա։ Սանդերսը նշել է, որ դա «իրենց խիստ անհանգստացնում է»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է վերոնշյալ մեղադրանքները։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովի խոսքով՝ «դրանք մերկապարանոց հայտարարություններ են», քանի որ դա ապացուցող որևէ փաստ չի ներկայացվում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.