Եգիպտոսում ահաբեկիչների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 16 ոստիկան

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Կահիրեից 135 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Վախատ շրջանում զինված բախումներ են տեղի ունեցել Եգիպտոսի հատուկ նշանակության ջոկատների և ահաբեկիչների միջև։ Այս մասին տեղեկացնում է արաբական «Մասրավի» լրատվականը։

Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է եգիպտացի 16 հատուկջոկատային, ևս 15-ն ստացել է հրազենային վիրավորումներ։

Աղբուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն իրականացնում էին այդ անապատային շրջաններում թաքնվող ահաբեկիչների չեզոքացման գործողություններ։ Այն ահաբեկիչները, որոնց փնտրում էին ոստիկանները, իրականացրել են մի շարք զարհուրելի հարձակումներ և համարվում են Եգիպտոսի ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումներից մեկը։

Տեղ հասնելով՝ ոստիկանները ենթարկվել են հարձակման։ Նրանց վրա կրակել են նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից։

Ներկա պահին հարձակման վայրը շրջափակված է։ Եգիպտոսի անվտանգության ուժերն օգտագործում են նաև ուղղաթիռներ՝ ահաբեկիչներին ոչնչացնելու համար։ Բախումները շարունակվում են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.