CNN-ի հաղորդավարն ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, խոհարար Էնթոնի Բուրդենն ընդգրկվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում», քանի որ «առանց Բաքվի թույլտվության այցելել է Լեռնային Ղարաբաղ»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

«CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենն ընդգրկվել է Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում Ադրբեջանի՝ բռնազավթված տարածքներ առանց թույլտվության այցելելու համար», - ասել է Հաջիևը։

Հիշեցնենք, որ ամերիկացի հեռուստաաստղն Արցախ է այցելել իր հաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու։ Այստեղ Բուրդենն արժանացել էր ջերմ ընդունելության և ծանոթացել Արցախի բարիքներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.