Սիրիայում ԻՊ շարքերում կռվելուց հետո Մեծ Բրիտանիա են վերադարձել ավելի քան 400 զինյալներ

Մոտ 425 բրիտանացի զինվորականներ վերադարձել են Միացյալ Թագավորություն Սիրիայում Իսլամական պետության կողմից ռազմական գործողությունների մասնակցելուց հետո։ Այս մասին հայտնում է Press Association գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան The Soufan Centre հետազոտությունների կենտրոնի տվյալներին։

Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար Ռիչարդ Բարնետի խոսքով՝ Իսլամական պետության՝ բրիտանական ծագում ունեցող ահաբեկիչների վերադարձի ֆոնին շարունակում են աճել երկրում տեղի ունեցող ահաբեկչությունները։ «Բոլոր եկողները՝ անկախ վերադարձի իրենց դրդապատճառներից, որոշակի վտանգ են ներկայացնում հասարակության համար», - նշել է Բարնետը։

Համաձայն հետազոտությունների ամերիկյան կենտրոնի՝ այս ցուցանիշով առաջատարը Թուրքիան է, ուր ԻՊ շարքերից վերադարձել է մոտ 900 քաղաքացի։ Թուրքիային հաջորդում է Թունիսը (800), Սաուդյան Արաբիան (760), Ռուսաստանը (400), Գերմանիան (300) և Ֆրանսիան (271)։ Ընդհանուր առմամբ ԻՊ-ի շարքերից իրենց ծննդավայրեր են վերադարձել 5,6 հազար քաղաքացիներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.