Լիբիայի պետական հեղաշրջումը կազմակերպել է Հիլարի Քլինթոնը․ Wikileaks-ի հիմնադիր

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարծում է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար կազմակերպել է Լիբիայում 2011 թ․ տեղի ունեցած պետական հեղաշրջումը։ Այս մասին Ասանժը խոսել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում՝ «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում։

Հաղորդումից մի հատված ցուցադրվել է հոկտեմբերի 25-ին, սակայն հարցազրույցն ամբողջությամբ եթեր է գնալու հոկտեմբերի 30-ին։

«Մեր տեղեկություններով՝ Հիլարի Քլինթոնը եղել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Լիբիայի ոչնչացման ամենաակտիվ կողմնակիցներից։ Նա ցանկանում էր ապացուցել, որ իր դաժանությունը բավարարում է մի ամբողջ պետություն ոչնչացնելու համար, և այդպիսով նա մասնակցեց նախագահական պայքարին։ Նա սպանել է տասնյակ հազարավոր մարդկանց․ տասնյակ հազարավոր՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար», - ասել է Ասանժը՝ հավելելով, որ այդ ժամանակ ԿՀՎ-ի և Պենտագոնի ներկայացուցիչները պնդում էին, որ ռազմական գործողություններ չեն նախատեսվում։

«Լիբիայում Քլինթոնի գործունեությունը հանգեցրել է Իսլամական պետության ստեղծմանը։ Նա լիբիական զենքը տեղափոխել է Սիրիա, որտեղ նույնպես նմանատիպ իրավիճակ է ստեղծվել։ Նա շատ պրոֆեսիոնալ և վտանգավոր մարդ է», - հայտարարել է Wikileaks-ի հիմնադիրը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.