Թեհրանում կայացել է Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ հանդիպումը

Նոյեմբերի 1-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին և տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Մենք քննարկել ենք ավտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին և տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարծում եմ՝ շատ արդյունավետ հանդիպում էր։ Մենք քննարկել ենք եռակողմ համագործակցության համար իսկապես շատ կարևոր հարցեր։ Աշխատելով նման եռանդով և ջանասիրությամբ՝ մենք անպայման կհասնենք դրական արդյունքի, և այն կծառայի մեր ժողովուրդներին», - հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։

«Նման ձևաչափով հանդիպումները մեզ շատ անհրաժեշտ են։ Դրանք թույլ են տալիս կոորդինացնել մեր դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային ամենասուր հարցերի վերաբերյալ», - շարունակել է ՌԴ նախագահը։

Նրա կարծիքով՝ նման հանդիպումներն օգնում են ավելի արագ մշակել Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող կոնվենցիան։ Պուտինն առաջարկել է նաև հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել Ռուսաստանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.