Նյու Յորքի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները որոնում են Ուզբեկստանի մեկ այլ քաղաքացու

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն որոնում է Ուզբեկստանի քաղաքացի Մուհամաձոիր Քադիրովին, որը կարող է առնչություն ունենալ երեկ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Ասվում է Բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ։

Մուհամաձոիր Քադիրովը ծնվել է 1984 թվականին։ ՀԴԲ-ն հրապարակել էր նաև նրա լուսանկարը։ Ավելի ուշ Բյուրոյի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որ դադարեցվել է Քադիրովի նկատմամբ հետախուզումը։

Նյու Յորքի դատախազությունն, իր հերթին, հայտնել է, որ Մանհեթենում վարերթ իրականացրած անձը՝ Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլո Հաբիբուլաևիչ Սաիփովը մեղադրվում է ահաբեկչություն կատարելու մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի հայնտի Մանհեթեն թաղամասում անհայտ անձը մեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտների և հեծավորդների, այնուհետև, մեքենայից դուրս գալով, կրակ էր բացել անցորդների և արդեն դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով զոհվել էր 8 մարդ, մարմնական վնասվածքներ էին ստացել՝ ավելի քան 10-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաիփովն Ուզբեկստանից Միացյալ Նահանգներ էր եկել՝ շահելով «գրին քարտ»-ի խաղարկությունում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.