ԱՄՆ ԿՀՎ-ը հրապարակել է մոտ կես միլիոն փաստաթուղթ «Ալ Քաիդա»-ի և Բեն Լադենի մասին

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է մոտ կես միլիոն փաստաթուղթ՝ ստացված «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենի ոչնչացման ժամանակ։

«Այսօր մենք հրապարակել ենք 470 հազար փաստաթուղթ, որոնք ստացել ենք 2011 թ․ Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում Ուսամա Բեն Լադենի կացարանի խուզարկության ժամանակ։ ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն հրահանգել է հրապարակել այդ փաստաթղթերը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ավելի լավ ծանոթանալ «Ալ Քաիդա»-ին և Բեն Լադենին», - ասվում է ԿՀՎ-ի թվիթերյան հայտարարության մեջ։

Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, որ վարչությունն այսուհետ աշխատելու է գործել ավելի թափանցիկ։

«Այսօրվա հրապարակված նյութերը թույլ են տալիս ամերիկյան հասարակությանն ավելի լավ ծանոթանալ տվյալ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը և ծրագրերին։ ԿՀՎ-ը շարունակելու է ավելի բաց աշխատել հանրության հետ», - հայտարարել է ԿՀՎ տնօրենը։

Վարչությունը հայտնում է, որ հրապարակված նյութերը բացի տեքստից պարունակում են նաև լուսանկարներ և տեսանյութեր։ Փաստաթղթերը հրապարակվել են արաբերենով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.