Թրամփի փեսան «Ռուսաստանի գործով» հատուկ դատախազին է հանձնել հետաքննությանն առնչվող փաստաթղթեր․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, միևնույն ժամանակ փեսա Ժարեդ Քուշները «Ռուսաստանի Դաշնության գործով» հատուկ դատախազին է հանձնել հետաքննության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր։ Այս մասին գրում է CNN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննիչներին և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչ դերակատարություն է ունեցել Քուշները Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդեն նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի պաշտոնանկության մեջ, ինչը կարող է դիտվել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ։

Հաղորդվում է, որ Քուշները ինքնակամ դատախազին է ներկայացրել նախընտրական և անցումային շրջանի՝ Մոսկվայի հետ կապ ունեցող յուրաքանչյուր կոնտակտի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։

2016 թ. Ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը պարզելու հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ Կոնգրեսը և Հետաքննությունների դաշնաին բյուրոն։ Գործը վարող հատուկ դատախազ է նշաակվել ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերը։ Հատկանշական է նաև, որ թե Սպիտակ տունը և թե Կրեմլը բազմիցս հերքել են նախընտրական շրջանում ռուս պաշտոնատար անձանց հետ Թրամփի ունեցած կապի մասին լուրերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.