Սպիտակ տան կոշտ արձագանքը՝ հայր և որդի Բուշերին

Սպիտակ տունը շատ կտրուկ է արձագանքել Ջորջ Բուշ Ավագի և Ջորջ Բուշ Կրտեսրի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին արած քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ավելի վաղ ամերիկացի պատմաբան Մարկ Ապդեգրոովը հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել էր հայր և որդի Բուշերի հետ ունեցած զրույցի մասին, որտեղ վերջիններս բացասական կարծիք էին հայտնել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի մասին։ Բուշերի հետ ունեցած զրույցները պատմաբանը ներառել է իր «Վերջին հանրապետականները» գրքում, որը վաճառքի կհանվի նոյեմբերի 14-ից։

«Եթե նախագահի մի թեկնածու կարող է պառակտել մի ողջ կուսակցություն, ապա դա խոսում է այն ժառանգության մասին, որը թողել են երկու նախկին նախագաներն իրենցից հետո։ Եվ դա սկսվում է Իրաքի պատերազմից՝ ԱՄՆ-ի պատմության մեջ արտաքին քաղաքականությունում թույլ տրված ամենամեծ սխալից», - Սպիտակ տան մեկնաբանությունը մեջբերել է The Hill պարբերականը։

Հիշեցնենք, որ գրքի հեղինակի հետ զրույցում Ջորջ Բուշ Ավագը Թրամփին անվանել էր «պոռոտախոս»՝ նշելով, որ իրեն ընդհանրապես դուր չի գալիս ԱՄՆ ներկայից նախագահը։ Բուշ Կրտսերն իր հերթին հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը «չգիտի ինչ բան է նախագահ լինելը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.