Ճապոնիան նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի դեմ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 7-ից սառեցնել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության 35 քաղաքացիների հաշիվները՝ որպես պատժամիջոց Փհենյանի միջուկային ծրագրի դեմ։

Այս մասին Աբեն հայտարարել է Դոնադ Թրամփի հետ հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացում, որը լուսաբանել է Սպիտակ տան պաշտոնական կայքը։

«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ վերջինիս միջուկային և հրթիռային ծրագրերի պատճառով։ Երեքշաբթի մենք կստորագրենք ԿԺԴՀ-ի 35 քաղաքացիների և կազմակերպությունների հաշիվները սառեցնելու մասին փաստաթուղթը», - ասել է Աբեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարել էր ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար։ Ճապոնացի և հարավկորեացի մասնագետների գնահատմամբ՝ դրա հզորությունը տասն անգամ գերազանցում է 1945 թվականին Հերոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորությանը։

Կորեական թերակղզում իրավիճակը ծայրահեղ լարված  է Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով: Oգոստոսի 8-ին Փհենյանը հայտարարել էր խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում ամերիկյան ավիաբազային հրթիռային հարված հասցնելու պատրաստակամության մասին: Կիմ Չեն Ընի հրամանի դեպքում՝ հյուսիսկորեական զինվորականները կարձակեն մայիսի 14-ին փորձարկված միջին հեռահարության «Հվասոն-12» բալիստիկ հրթիռը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.