Սիրիական բանակը մոտենում է ԻՊ վերջին հենակետին

Սիրիական բանակի զինվորները և շիա աշխարհազորայինները մոտեցել են Իրաքի սահմանին և այժմ գտնվում են Բու Քեմալ քաղաքից (Իսլամական պետության վերջին հենակետը Սիրիայում, - խմբ․) 30 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է «Ալ Աքբար» թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը մոտենում են Ակկաշ նավթային շրջանին։ Ավելի վաղ նրանք գրավել էին «T-2» կոչվող նավթային պոմպակայանը։

Նշվում է, որ Բու Քեմալին մոտեցող սիրիական բանակին աջակցում են Իրաքի ռազմաօդային ուժերը։ Իրաքյան բանակի կողմից կռվող շիական «Ալ Հաշդ աշ Շաաբի» խմբավորումն, իր հերթին, թույլ չի տալիս ահաբեկիչներին նահանջել և թաքնվել Իրաքի տարածքում։

Նոյեմբերի 3-ին Իրաքի բանակն ԻՊ ահաբեկիչներից ազատագրել էր Էլ Քաիմ բնակավայրը՝ Իրաքում ահաբեկիչների վերջին երկու հենակետերից մեկը, որը գտնվում է սիրիական Բու Քեմալից ոչ հեռու։ Այժմ իրաքյան բանակն ուժերը կենտրոնացրել է Ռավայում (Ալ Անբար նահանգ)։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.