ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են «Արտպոդգոտովկա» շարժման անդամներին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Արտպոդգոտովկա» շարժման անդամներին, որի ղեկավարն է բլոգեր Վյաչեսլավ Մալցևը։ Խմբի անդամների վնասազերծման հատուկ գործողությունը, որի տեսանյութը հրապարակել է ԱԴԾ-ը, կատարվել է նոյեմբերի 3-ին։

ՌԴ հատուկ ծառայությունները նշում են, որ խումբը պատրաստվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպել Մոսկվայում։ Մասնավորապես՝ ծրագրվում էր դյուրավառ նյութերով հրդեհներ բռնկել վարչական շենքերում, ինչպես նաև հարձակումներ գործել ոստիկանության աշխատակիցների վրա։

«Արտպոդգոտովկա» շարժումը համարվում է ծայրահեղական, և նրա գործունեությունն արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.