Սոմալիի իշխանությունները հայտարարել են «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորմանը ջախջախելու մասին

Սոմալիի իշխանությունները հայտարարել են երկրում «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորմանը ջախջախելու մասին։

«Մենք հաղթանակ են տարել «Աշ Շաբաբ» խմբավորման նկատմամբ, և մոտ ապագայում զինյալները վերջնականապես կջախջախվեն», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սոմալիի տեղեկատվության նախարար Աբդրահման Օմար Օսմանը։

Ավելի վաղ Աֆրիկյան միությունը (աֆրիկյան պետությունների քաղաքական տնտեսական միավորում) հայտարարել էր, որ աստիճանաբար ավարտում է իր խաղաղարար առաքելությունը Սոմալիում և նախատեսում է մինչև այս տարվա վերջ երկրից դուրս բերել մոտ հազար զինծառայող։

Սոմալիի տեղեկատվության նախարարի խոսքով՝ Աֆրիկյան միության որոշման վրա չի ազդել նաև մայրաքաղաք Մոգադիշոյում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ահաբեկչկան գործողությունը, որը մոտ 350 մարդու կյանք էր խլել։

«Աշ Շաբաբ»-ը (երիտասարդ մոջահեդների շարժումը, - խմբ․) Սոմալիում հիմնված ծայրահեղական խմբավորում է։ Այն ակտիվորեն համագործակցում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ։ «Աշ-Շաբաբը» զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար առաքելություններին։ 2008 թ․ ԱՄՆ-ը «Աշ-Շաբաբն» ընդգրկել է ահաբեկչական խմբավորումների ցանկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.