Ֆիլիպինների նախագահը խոստացել է սպանել յուրաքանչյուրին, ով կփորձի թմրանյութ շրջանառել երկրում

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կսպանի յուրաքանչյուրին, ով փորձի թմրանյութ շրջանառել իր երկրում։

«Եթե փորձեք թուլացնել իմ երկիրը, համոզված եղեք՝ ես կսպանեմ ձեզ, չկասկածեք։ Եթե փորձեք ոչնչացնել մեր երիտասարդությանը՝ մեր միակ ռեսուրսը, ապա ձեր դեմ պատերազմը կտևի մինչև իմ նախագահության ավարտը՝ իմ վերջին օրը», - Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դուտերտեն։

Հիշեցնենք, որ այդ տարվա օգոստոսին Ֆիլիպինների նախագահը թմրանույթերի դեմ պայքարով զբաղվող ոստիկաններին հորդորել է սպանել կասկածյալներին միայն անհրաժեշտության դեպքում:

Դուտերտեն թմրանյութերի տարածման դեմ պայքարի մասին հայտարարել է 2016 թ. հունիսի վերջին՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո: Պայքարի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել, մոտ մեկ միլիոնը ձերբակալված է: Թեև մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները և նրա քաղաքական հակառակորդները քննադատում են այդ մեթոդները, տեղացիները կարծում են, որ Դուտերտեի պայքարի շնորհիվ՝ փողոցներն ավելի անվտանգ են դարձել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.