Թուրքիայի վարչապետը քննադատել է ԱՄՆ-ին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է ԱՄՆ-ին սիրիական Ռաքքայից Իսլամական պետության ահաբեկիչների անվնաս դուրսբերումը կազմակերպելու համար։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օգնել է ԻՊ զինյաներին զինամթերքով հանդերձ անվնաս դուրս գալ Ռաքքայից և Դեր Զորից վերջիններիս ազատագրման գործողությունների ժամանակ։ Համապատասխան նամակը Սիրիայի ներկայացուցիչներն ուղարկել են կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ինչպես նաև Անվտանգության խորհդրի մշտական անդամներին։ Հիշեցնենք, որ նման հրապարակմամբ հանդես է եկել նաև բրիտանական BBC-ն։

«Տեսեք, թե ինչ է կատարվում։ Իսլամական պետությանը ոչնչացնելու փոխարեն, Միացյալ Նահանգներն ապահովում է նրանց անվտանգ դուրսբերումը շրջափակումից։ Մենք Ամերիկայում ասել ենք, որ ահաբեկչական մի խմբավորումից մեկ այլ ահաբեկչական խմբավորման միջոցով ազատվելը մեծ տերություններին սազական գործ չէ։ Նրանք մտածում են այդ գլխացավանքը (ահաբեկիչներին) որքան հնարավոր է հեռու քշելու մասին, սակայն չեն մտածում, որ այդ զինյալները կարող են վնասել խաղաղ բնակչությանը ինչպես Թուրքիայում և Եվրոպայում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում», - իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է Յըլդըրըմը։

«Մենք տեսնում ենք, որ Իսլամական պետության զինված ահաբեկիչները հեռացել են, և նրանց փոխարեն եկել են այլ ահաբեկիչներ՝ քրդական «ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զորամիավորումը: Մի՞թե դա խելացի քաղաքականություն է», - շարունակել է Թուրքիայի վարչապետը։

Հիշեցնենք՝ Անկարան համարում է, որ Սիրիայի քրդական «ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) զորամիավորումն ահաբեկչական կազմակերպություն է և կապ ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.