Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ստեղծում են տրանսպորտային միջանցք (տեսանյութ)
Աֆղանտանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ստորագրել տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր։ Այս հինգ երկրներն իրար միացնող տրանսպորտային միջանցքը կոչվելու է «Լափիզ Լազուլի»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Աֆղանստանի՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության 7-րդ համաժողովի արդունքներին։
Նախնական տվյալներով՝ ծրագրի բյուջեն գնահատվում է մոտ 2 միլիարդ դոլար։ Տրանսպորտային միջանցքի ստեղծման խորհրդակցություններն սկսվել էին դեռ 2012 թվականին։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ազգային երկաթուղային և ավտոմայրուղիներն արդեն իսկ ապահովում են այդ տրանսպորտային միջանցքի նշանակալի մասը, այնպես որ համաձայնագիրը միտված է նախ և առաջ տարանցման գործընթացի և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը:
Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել տարածաշրջանի տնտեսական ներգրավվածությունը և ավելացնել առևտրի ծավալները։