Ռուսաստանը թշնամական պետություն է․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանն անվանել է «թշնամական պետություն» և հայտարարել վերջինիս գործունեությանը հակազդելու անհրաժեշտության մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մեյն այս մասին հայտարարել է Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

«Մենք պետք է զգոն լինենք այն թշնամական պետությունների հետ հարաբերություններում ինչպիսին է Ռուսաստանը, որը սպառնում է «Արևելյան գործընկերության» զարգացմանը և փորձում է պառակտել մեր կոլեկտիվ իշխանությունը», - ասել է Թերեզա Մեյը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ցանկանում է հետագայում նույնպես կաևոր դեր խաղալ եվրոպական անվտագության ապահովման գործում։

«Հնարավոր է՝ մենք դուրս գանք Եվրոպական Միությունից, բայց մենք չենք լքում Եվրոպան», - ասել է Մեյը։

 

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Նշենք, որ Արևելյան գործընկերության նախագիծն ստեղծվել է 2008 թվականին Եվրոպական Միության կողմից։  Նախագծի գլխավոր նպատակը Եվրոպական Միության մերձեցումն է նախկին Խորհդային Միության վեց պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա) հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.