ՌԴ ռազմաօդային ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին

ՌԴ ռազմաօդային ուժերի Ту-22М3 տեսակի 6 ռմբակոծիչներ ավիահարվածեր են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում գտնվող դիրքերին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«2017 թ․ նոյեմբերի 25-ին վեց Ту-22М3 հեռահար ռմբակոծիչներ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսարևելքում կենտրոնացած ԻՊ ահաբեկիչների դիրքերին», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռմբակոծիչները, թռչելով Ռուսաստանի տարածքից, կործանել են Էլ Իշար բնակավայրում կենտրոնացած ԻՊ զինտեխնիկան և մարդկային ուժը։

Նախարարության տվյալներով՝ խոցվել են նախանշված բոլոր թիրախները։ ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ, Սիրիայի տարածքում ռմբակոծիչներին Հմեյմիմ ավիաբազայից քողարկել են ՍՈւ-30ՍՄ և ՍՈւ-35Ս կործանիչները։

Ռազմական գործողությունն իրականացնելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են օդակայաններ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.