Մեղադրելով Ռուսաստանին՝ դեմոկրատները փորձում են արդարացնել իրենց պարտությունը նախագահական ընտրություններում․ Թրամփ

Ռուսաստանի ենթադրական գործունեության մասին պատմությունը հորինել են ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամները, որպեսզի արդարացնեն իրենց պարտությունը 2016 թ․ նախագահական ընտրություններին։ Նոյեմբերի 26-ին իր թվիթերյան էջում նման բովանդակությամբ գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այն օրվանից, երբ ես եկա իշխանության, այն, ինչ մենք լսում ենք, դեմոկրատական կուսակցության հորինած արդարացումներն են  նախագահական ընտրություններին կրած պարտության համար։ Միշտ՝ Ռուսաստանը, Ռուսաստանը, Ռուսաստանը։ Չնայած դրան, ես տնտեսության մեջ լուրջ հաջողություններ եմ գրանցել և այս տասը ամիսնեի ընթացքում, հնարավոր է՝ հասել եմ ավելիին, քան ԱՄՆ-ի որևէ նախագահ։ Ամերիկան կրկին դարձնում ենք հզոր», - գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը 2016 թ․ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նկամամբ։ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2017 թ․ հունվարից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.